կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նվազել է շուրջ 25 տոկոսային կետով. Gallup International Association

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նվազել է շուրջ 25 տոկոսային կետով. Gallup International Association

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը մեկ տարվա ընթացքում շուրջ 25  (24.4) տոկոսային կետով անկում է ապրել։ Այս մասին են վկայում «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ ՍՊԸ»-ի անցկացրած հարցման արդյունքները։

Կազմակերպության տնօրեն Արամ Նավասարդյանը, այսօր հրավիրված ասուլիսին ներկայացնելով այս տարվա սեպտեմբերին անցկացված հարցման արդյունքները, տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանին՝ որպես քաղաքական գործիչ, լիովին դրական է գնահատել հարցվածների 36.8%–ը, ավելի շուտ դրական՝ 50.4%-ը, հիմա էլ մեծամասնությունը դրական է գնահատում, բայց եթե համեմատենք 2018թ. սեպտեմբերի ցուցանիշի հետ, այդ ժամանակ 61.2%-ն էր լիովին դրական գնահատել, 30.2%-ն էլ՝ ավելի շուտ դրական. այս մասին լրագրողների հետ զրույցում, ամփոփելով նոյեմբերին ՀՀ-ում անցկացված հարցումների արդյունքներն։

Հարցմանը, թե որոնք են երկրի ամենակարևոր խնդիրները, հարցվածների 34.1%-ը նշել է գործազրկությունը, 34.1%-ը՝ ցածր թոշակներ, 30.8%-ը՝ տնտեսական վիճակը, 24.1%-ը՝ ԼՂՀ հիմնախնդիր, 19.2%-ը՝ կրթական համակարգի վատ վիճակ, 10.3%-ը առողջապահական համակարգի վատ վիճակ, 7.7%-ը՝ արտագաղթ, 7%-ը՝ կոռուպցիա:

Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիների 9.1%-ը նշել է, որ հեղափոխությունից հետո ակնկալիքներն ամբողջությամբ արդարացվել են, 67.21%-ը նշել է, որ որոշ չափով են արդարացել, 8%-ը՝ որոշ չափով չեն արդարացել, 13.8%-ը՝ ընդհանրապես չեն արդարացել:

Նավասարդյանը նաև նշեց, որ ՀՀ վարչապետի գործելաոճը լիովին դրական է գնահատել հարցվածների 37.4%–ը, ավելի շուտ դրական՝ 49.9%-ը, խորհրդարանական ընդդիմության աշխատանքը լիովին դրական է գնահատել 10.2%-ը, ավելի շուտ դրական՝ 27.4%-ը, իսկ ավելի շուտ բացասական և ամբողջովին բացասական՝ 28.7%-ը և 20.6%-ը համապատասխանաբար: «Մոտ 50%–ը դժգոհ է խորհրդարանական ընդդիմությունից, իսկ դա մեծ թիվ է»,- նշեց նա:

Իսկ, թե որոնք են Նիկոլ Փաշինյանի գործունեության հիմնական բացթողումները հարցվածների 42%–ը նշել է անհաջող կադրային քաղաքականությունը, 27.9%-ը՝ բարեփոխումների դանդաղ ընթացքը, 27%-ը՝ նախկին իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ մեղմ վերաբերմունքը, 18.8%-ը՝ կտրուկ միջոցների չկիրառելը, 6.7 տոկոսը՝ քաղաքական կամքի բացակայությունը:

  • Կիսվել: