Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկեցինք Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղության նոր նախաձեռնությունը․Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Թվիթեր» սոցիալական ցանցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: Այս մասին գրում է 1tv.ge-ն։
Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ հանդիպմանը քննարկվել է խաղաղության նոր նախաձեռնությունը և տարածաշրջանում խաղաղության և զարգացման ավելի մեծ հնարավորությունների համար ակտիվ միջնորդություն վարելու Վրաստանի պատրաստակամությունը:
Վրաստանի Կառավարության ղեկավարը գրել է․
«Հայաստանի Հանրապետություն կատարած այցիս ընթացքում ես արդյունավետ զրույց ունեցա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մենք քննարկեցինք երկկողմ համագործակցությունը, Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղության նոր նախաձեռնությունը և Վրաստանի պատրաստակամությունը՝ ակտիվ խաղաղարարության և տարածաշրջանում զարգացման ավելի մեծ հնարավորություններ իրականացնելու համար»,- գրել է Իրակլի Ղարիբաշվիլին: