Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորը դատապարտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի հրետակոծումը
Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր, Հայաստան-Նիիդերլանդներ բարեկամության շրաջանակի համանախագահ Ջոել Ֆորդևինդը դատապարտել է Ադրբեջանի կողմից Հայաստանի հրետակոծումը
Նա «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է.
«Լավ է, որ ՄԱԿ-ը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի հրետակոծումը։ Դա կարող է հանգեցնել Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր պատերազմի։ Հուսով եմ, որ ԵԱՀԿ-ն կարող է միջնորդել եւ վերականգնել խաղաղությունը Ադրբեջանի եւ Հայասստանի միջև»։
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին: