երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Նիդեռլանդների ԱԳ նախարարը խոստացավ ամեն գիշեր քնելուց առաջ կարդալ Թումանյանի հեքիաթներից մեկը

Նիդեռլանդների ԱԳ նախարարը խոստացավ ամեն գիշեր քնելուց առաջ կարդալ Թումանյանի հեքիաթներից մեկը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆան Բլոկի հետ ասուլիսի ժամանակ հայտնեց՝ հայ գրող Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ի գիրքը թարգմանվել է և մեծ հետաքրքրություն առաջացրել նիդեռլանդցի ընթերցողների շրջանում: Մնացականյանն այդ գրքից մեկ օրինակ նվիրեց Ստեֆան Բլոկին:

Նիդեռլանդների ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց գրքի համար և Զոհրաբ Մնացականյանին խոստացավ.

«Ես ամեն գիշեր քնելուց առաջ մեկ պատմություն կկարդամ հեքիաթների այդ գրքից»:

 
 

  • Կիսվել: