ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Ներդրվող ռեժիմը հենվելու է բացարձակապես Հայաստանի տարածքի սուվերենության վրա. Լավրովը՝ կոմունիկացիաների ապաշրջափակման մասին

Ներդրվող ռեժիմը հենվելու է բացարձակապես Հայաստանի տարածքի սուվերենության վրա. Լավրովը՝ կոմունիկացիաների ապաշրջափակման մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդգծում է, որ Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման շրջանակներում ներդրվելիք ռեժիմը հենվելու է բացարձակապես Հայաստանի տարածքի սուվերենության վրա: Այս մասին Սերգեյ Լավրովը հայտարարեց Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ինչպես գիտեք երկաթուղային երթուղին համաձայնեցված է, հիմա ավարտվում է ավտոմոբլիային երթուղու համաձայնեցումը, ինչպես նաև ավարտվում է այն ռեժիմի համաձայնեցումը, որը ներդրվելու է: Այն հենվելու է բացարձակապես Հայաստանի տարածքի սուվերենության վրա: Այստեղ երկիմաստություններ չեն կարող լինել»,- ասաց Լավրովը:

  • Կիսվել: