շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը

Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը

Դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Վաշինգտոնում գործող ռազմավարական հետազոտությունների ուղեղային կենտրոն՝ CSIS, որտեղ հանդիպում է ունեցել Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի տնօրեն Մաքս Բերգմանի, ինչպես նաև կենտրոնի այլ ներկայացուցիչների հետ, հայտնում են դեսպանությունից։
 
Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ համագործակցության օրակարգը՝  մասնավորապես անդրադառնալով վերջերս ստորագրված մի շարք փաստաթղթերի, որոնք ստեղծում են համագործակցության նոր հնարավորություններ բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կարևորագույն հանքանյութերի, կիսահաղորդիչների արդյունաբերության, էներգետիկայի և այլ ռազմավարական ոլորտներում։
 
Քննարկումների առանցքում են եղել նաև տարածաշրջանային զարգացումները և հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցերը՝ ներառյալ այդ գործընթացում Միացյալ Նահանգների ունեցած դերակատարումն ու ներդրումը։
 
Դիտարկվել են նաև CSIS-ի և հայկական հետազոտական ու վերլուծական կենտրոնների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։
 

  • Կիսվել: