հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Նարեկ Մկրտչյանը  Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել

Նարեկ Մկրտչյանը  Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը  Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել։ Նա մասնավորապես գրել է․

Սիրելի՛ քաղաքացիներ,

Շնորհավորում եմ բոլորիս՝ Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ։

«Աշխատանքը յուրաքանչյուր պետության առաջընթացի շարժիչ ուժն է, հասարակության բարեկեցիկ կյանքի գլխավոր գրավականը:

Աշխատող-գործատու հարաբերությունների առավել ճկուն կարգավորման, սոցիալական գործընկերությունը խթանելու նպատակով՝

ԱՍՀ Նախարարության կողմից ներկայում իրականացվում են Աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխություններ: Մասնավորապես՝ նախատեսվում է պարզեցնել և բարելավել աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները, հզորացնել պետական վերահսկողություն իրականացնող լիազոր տեսչական մարմնի կարողությունները, վերանայել արհեստակցական միությունների լիազորությունների շրջանակը, ներդնել աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգ։

Բարեփոխումների շրջանակում՝ 2021 թվականի կարևոր ձեռքբերումներից է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին վերապահված լիազորությունն՝ իրականացնելու աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ամբողջական պետական վերահսկողություն։

Այս ու նախատեսվող այլ կարգավորումների առաջնահերթ նպատակն է ապահովել յուրաքանչյուր աշխատողի, օրենքին համապատասխան, անվտանգ և արժանապատիվ աշխատելու իրավունքը»։

 

  • Կիսվել: