ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Նարեկ Մկրտչյանն ու Լոս Անջելեսի քաղաքապետը քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

Նարեկ Մկրտչյանն ու Լոս Անջելեսի քաղաքապետը քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

Կալիֆոռնիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասսի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը, փոխանցում են դեսպանությունից։
 
«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։
 
Անդրադարձ է կատարվել Երևան քաղաքի և Լոս Անջելեսի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրին և, դրա շրջանակներում, ընդգծվել են համագործակցության հնարավորությունները»,-նշվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: