կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Նախկին նախագահներից հանդիպել եմ միայն Սերժ Սարգսյանին, մյուսներից ցանկություն չի եկել հանդիպելու․ Բագրատ Սրբազան

Նախկին նախագահներից հանդիպել եմ միայն Սերժ Սարգսյանին, մյուսներից ցանկություն չի եկել հանդիպելու․ Բագրատ Սրբազան

Նախկին նախագահներից հանդիպել եմ միայն Սերժ Սարգսյանին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

«Մյուսների հետ չեմ հանդիպել, որովհետև առիթ չի եղել, իրենցից էլ ցանկություն չի եկել հանդիպելու»,- ասաց Սրբազանը։

Վերջինս կոչ արեց շարժման գաղափարները կիսող քաղաքացիներին միանալ իրենց նաև փողոցում։

Նշենք, որ շարժման մասնակիցները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթով Սայաթ-Նովա-Մաշտոց պողոտայով շարժվում են նախատեսված վայր։ Բագրատ Սրբազանը չասաց, թե կոնկրետ ուր են գնում, միայն ասաց, որ հաշվետվություն կա պահանջելու։ Ավելի ուշ պարզվեց, որ նպատակակետը ՄԻՊ գրասենյակն է: Նրանք կանգ առան ՄԻՊ գրասենյակի առջև։

Հիշեցնենք, որ երեկ երթի մասնակիցները Քննչական կոմիտեի դիմաց էին։

  • Կիսվել: