շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Նախիջևանի և Երևանի խանությունները, որոնք Պարսկաստանից անցել են Ռուսաստանին, Արևելյան Հայաստանի մաս են կազմել. ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Թուրքմենչայի պայմանագրի 194-ամյակի առթիվ

Նախիջևանի և Երևանի խանությունները, որոնք Պարսկաստանից անցել են Ռուսաստանին, Արևելյան Հայաստանի մաս են կազմել. ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Թուրքմենչայի պայմանագրի 194-ամյակի առթիվ

ՌԴ արտգործնախարարությունը իր պաշտոնական էջում Թուրքմենչայի պայմանագրի 194-ամյակի առթիվ հանդես է եկել հայտարարությամբ, մեջբերելով փաստաթղթի այն դրույթը, որում հստակ ամրագրված է, որ Նախիջևանի և Երևանի խանությունները, որոնք Պարսկաստանից անցնում են Ռուսաստանին, Արևելյան Հայաստանի մաս են կազմում։

ՌԴ արտգործնախարարության էջում այդ առնչությամբ, մասնավորապես մեջբերված էր հետևյալը․ «Ռուսական կայսրության տիրապետության տակ են անցել Նախիջևանի և Երևանի խանությունները (Արևելյան Հայաստան): Իրանի կառավարությունը պարտավորվել է չխոչընդոտել հայերի վերաբնակեցմանը այդ խանությունների տարածքում ստեղծված Հայկական մարզում, որը նպաստել է Ռուսական կայսրության կազմում հայ ժողովրդի միավորմանը»։

Նշենք, որ պատմական այս փաստի հիշակատումը Բաքվի զայրույթն է հարուցել և Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ` զարմանք եւ ափսոսանք հայտնելով այն բանի առնչությամբ, որ այս հայտարարությունը տարածվել Ադրբեջանի ու Ռուսաստանի միջեւ փոխգործակցության հռչակագրի ստորագրման օրը: Բաքուն նաև պահանջել է շտկումներ մտցնել տեքստի մեջ, մասնավորապես հեռացնել «Արևելյան Հայաստան» բառակապակցությունը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: