երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նախարարությունից պարզաբանել են Սուրեն Պապիկյանի ընտանիքի անվան հետ շրջանառվող լուրերին

Նախարարությունից պարզաբանել են Սուրեն Պապիկյանի ընտանիքի անվան հետ շրջանառվող լուրերին

Հակապետական mediaport թելեգրամյան ալիքը հիմա էլ անցել է մարդկանց ընտանիքի անդամներին թիրախավորելուն, իբրև թե նախարար Սուրեն Պապիկյանի հայրը ստիպում է մարդկանց մասնակցել հանրահավաքին, ինչը անհեթեթ հերյուրանք է և արատավորում է մարդու ընտանիքի անդամի արժանապատվությունն ու բարի համբավը: Այս մասին  Facebook-ի էջում գրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսնակ Արմինե Մուրադյանը։  

«Բարոյականության սահմաններն են հատում նաև բոլոր այն լրատվամիջոցները, որոնք առանց պարզաբանման պահանջի արտատպում են հակահայկական, հակապետական անհայտ ալիքի փաստազուրկ ինֆորմացիան՝ զրպարտելով ու վիրավորանք հասցնելով ոչ միայն նախարար Պապիկյանին,  այլև նրա ընտանիքի անդամներին»,- գրել է նա։  

Նախարարությունից  հորդորում են լրատվամիջոցներին հրապարակել սույն հերքումը և զերծ մնալ անհայտ աղբյուրի ապատեղեկատվությունը տարածելուց, այլապես ստիպված կլինեն բարոյական վնասի փոխհատուցման պահանջով խոսել դատարանում


  • Կիսվել: