չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Նախարար Տիգրան Խաչատրյանը նախապես գործընկերներին զգուշացրել է. պարզաբանում

Նախարար Տիգրան Խաչատրյանը նախապես գործընկերներին զգուշացրել է. պարզաբանում

Ի պատասխան «Հրապարակ» թերթի «2021-ի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ նախարարը կեսից թղթապանակը դրել է թևի տակ ու հեռացել» վերտառությամբ հոդվածի ՝

 

Նշված քննարկումը եղել է ոչ թե բյուջեի վերաբերյալ հաստատված լսումների շրջանակում, այլ որպես խորհրդատվական ձևաչափ՝ ծանոթանալու ԱԺ պատգամավորների դիտարկումներին:

Նախարար Տիգրան Խաչատրյանը նախապես գործընկերներին զգուշացրել է, որ 12:00-ին ՀՀ վարչապետի մոտ նախապես պլանավորված քննարկման պետք է մասնակցի: Քանի որ նախորդող քննարկումը Շրջակա միջավայրի նախարարի հետ նախատեսվածից երկար է տևել, գյուղատնտեսության ոլորտին առնչվող հարցերին հանգամանորեն պատասխանել է նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

Էկոնոմիկայի նախարարը բազմիցս ներկայացրել է հաշվետվություններ, մասնակցել է քննարկումների գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ թե՛ օրենսդիրում, թե՛ գործադիրում և թե՛ այլ հրապարակային ձևաչափերում:

Ինչ վերաբերում է զարգացման ծրագրի բացակայությանը, ապա նախորդ տարի հաստատվել է «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը» և համապատասխան գործողութունների ծրագիրը:

  • Կիսվել: