երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Նախագահի, վարչապետի, ԱԺ-ի աշխատակազմերին 2020-ի բյուջեով հատկացվող գումարները կավելանան

Նախագահի, վարչապետի, ԱԺ-ի աշխատակազմերին 2020-ի բյուջեով հատկացվող գումարները կավելանան

2020 թվականի պետական բյուջեի նախագծով վարչապետի, նախագահի և խորհրդարանի աշխատակազմերին հատկացվող գումարները մի փոքր կավելանան, այսօր Ազգային ժողովում Բյուջե 2020-ի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Մասնավորապես, նախագահի աշխատակազմի կարիքների համար նախատեսվում է հատկացել 1 մլրդ 576 մլն դրամ, ինչը 430 մլն-ով ավելի է, քան 2019-ին էր հատկացվել: Նախարարի ներկայացմամբ, բյուջեի նախագիծը կազմելիս հաշվի է առնվել նաև նախագահի աշխատակազմի դիրքորոշումը։

Ազգային ժողովի աշխատակազմին 2020-ին նախատեսվում է հատկացնել 6 մլրդ 96 մլն դրամ, որը 842 մլն-ով ավելի է, քան այս տարի էր։ Ինչ վերաբերում է վարչապետի աշխատակազմին, ապա նախատեսվում է հատկացնել 20,8 մլրդ դրամ, ինչը 4 մլրդ-ով ավելի է, քան 2019-ին։

Ըստ նախարարի հայտնած տվյալների, Սահմանադրական դատարանի աշխատակազմին նախատեսվում է հատկացնել է 721 միլիոն դրամ, ինչը 4 միլիոն դրամով նվազել է 2019-ի բյուջեից: Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմին՝ 12,6 միլիարդ դրամ, ինչը 193 միլիոն դրամով գերազանցում է 2019-ի հատկացումը:

Դատախազությանը՝ 5,4 միլիարդ դրամ, ինչը 86 միլիոն դրամով ավելի է 2019-ի հատկացումից: Հատուկ քննչական ծառայությանը՝ 735 միլիոն դրամ, որը 4,7 միլիոնով պակաս է 2019-ի բյուջեից: Արդարադատության նախարարությանը՝ 17,3 միլիարդ դրամ, ինչը 344 միլիոն դրամով ավելի է 2019-ին հատկացված գումարից:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ 1 միլիարդ 179 միլիոն դրան, ինչը 26,4-ով միլիոնով ավելի է 2019-ի հատկացումից: Հաշվեքննիչ պալատին՝ 1 միլիարդ 90 միլիոն դրամ, ինչը 29 միլիոն դրամով պակաս է 2019-ի հատկացումից: Քննչական կոմիտեին՝ 7,7 միլիարդ դրամ, ինչը 110 միլիոն դրամով պակաս է 2019-ի հատկացումից:

  • Կիսվել: