ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նախագահի աշխատակազմը չի պատրաստվում մեկնաբանել դավադրության տեսությունների դրսևորումները․ հայտարարություն

Նախագահի աշխատակազմը չի պատրաստվում մեկնաբանել դավադրության տեսությունների դրսևորումները․ հայտարարություն

Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքական գործիչների, քաղաքագետների, ներկա կամ նախկին պատգամավորների, վերլուծաբանների և «կանխատեսողների» կողմից հնչում են տարբեր մտքեր, պնդումներ և համոզմունքներ, ներկայացվում են տարբեր մտացածին պատմություններ ու պատումներ: Այս մասին ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի հայտարարությունում․

«Հանրապետության նախագահի աշխատակազմը չի պատրաստվում մեկնաբանել դավադրության տեսությունների և քաղաքական առասպելաբանության այդ դրսևորումները:

Նախագահ Արմեն Սարգսյանի մտահոգությունները վերաբերել և վերաբերում են պետության առջև ծառացած իրական խնդիրներին ու մարտահրավերներին, որոնց դիմակայելն ու լուծման ճանապարհներ գտնելն այսօրվա և բոլորի գերխնդիրն է»:

  • Կիսվել: