երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Նա հաղթեց ընտրություններում, սակայն այս հաղթանակի հետ կապված շատ հարցեր են ծագում. Սարգսյան

Նա հաղթեց ընտրություններում, սակայն այս հաղթանակի հետ կապված շատ հարցեր են ծագում. Սարգսյան

Ես կարծում եմ, որ նա (Նիկոլ Փաշինյանը) հաղթեց ընտրություններում, սակայն այս հաղթանակի հետ կապված շատ հարցեր են ծագում: Այս մասին BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սեր Սարգսյանը:

Նման հարցերի շարքում նա նշել է ընտրական օրենսգրքի փոփոխությունը քվեարկությունից մեկուկես ամիս առաջ, ինչպես նաեւ՝ վարչական ռեսուրսների օգտագործումը, դաշինքի ակտիվիստների ձերբակալություններն ու խուզարկությունները, սպառնալիքները եւ այլն:

Սարգսյանն ասել է. ;;Մենք անընդհատ խոսում ենք այն մասին, որ մի երկրում, որտեղ կան բազմաթիվ խնդիրներ, որի մի մասը օկուպացված է հարեւան երկրի կողմից, որի մեծ թվով զինվորներ եւ սպաներ գտնվում են գերության մեջ, մի երկրում, որտեղ դեռ հողին չեն հանձնվել բոլոր զոհերի աճյունները... Ընդհանրապես, այս երկրում ընտրություններ անցկացնելը սխալ է:

Սակայն, ցավոք, ընդդիմությունը համաձայն չէր այս հարցում: Շատերը, ելնելով իրենց անձնական պատկերացումներից, որոշեցին գնալ ընտրությունների: Եվ մենք ստիպված էինք մասնակցել այդ ընտրություններին: Մենք ակնկալում էինք կոնկրետ խախտումներ, բռնաճնշումներ, որոնց իրականում ականատես եղանք վերջին երկու օրվա ընթացքում:

Իսկապես մեծ է եղել ճնշումը մեր ակտիվիստների վրա՝ սկսած ապօրինի խուզարկություններից եւ ձերբակալություններից, որոնք արձանագրվեցին դատարանների կողմից, քանի որ դատարանները առանց բացառության ազատ արձակեցին գրեթե բոլորին՛՛:

 

  • Կիսվել: