երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մուտք Հակոբ Արշակյանի համակարգչին և նրա անձնական փաստաթղթերին ադրբեջանցիները չեն կարողացել ստանալ

Մուտք Հակոբ Արշակյանի համակարգչին և նրա անձնական փաստաթղթերին ադրբեջանցիները չեն կարողացել ստանալ

Ազերների կողմից ապատեղեկատվություն է տարածվել, այդ թվում նաև էլ֊փոստերին, թե իբր հաքերային հարձակման է ենթարկվել ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի համակարգիչը:

ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ լուրը չի համապատասխանում իրականությանը և նպատակ ունի ապատեղեկատվություն տարածել պատերազմական իրավիճակում լրատվական դաշտը հեղեղելով ապատեղեկատվությամբ, կեղծ և խուճապ առաջացնող լուրերով:

«Նրանց մոտ են ընդամենը հայտնվել և իրենց կողմից կառավարվող կայքում տեղադրված են ընդհանուր օգտագործման փաստաթղթեր (shared files), որոնց կարողացել են մուտք ստանալ՝ կոտրելով այդ անձանցից ինչ֊որ մեկի համակարգիչը: Այս ուղղությամբ տարվում են աշխատանքներ:

Մուտք Հակոբ Արշակյանի համակարգչին և առավել ևս նրա անձնական փաստաթղթերին չեն կարողացել և չեն կարող ստանալ:

Հավաստիացնում եմ՝ այժմ պատերազմ է մղվում ոչ միայն մարտի դաշտում, այլ թեժ պայքար է մղվում նաև կիբեր տիրույթում, որին հաջողությամբ դիմակայում է մեր կիբեր բանակը: Սա ևս մեկ պատճառ է հակառակորդի կողմից ապատեղեկատվության տարածման համար»,- ասված է հայտարարության մեջ:

 

Ուստի, խնդրում եմ և հորդորում բոլոր ԶԼՄ֊ների ներկայացուցիչներին չտրվել գայթակղության, ինչը մեր հակառակորդի նպատակն է, և չհրապարակել, առավել ևս՝ չտարածել վերոնշյալ ապատեղեկատվությունը, ինչպես նաև իմ՝ այս նամակը: Դրանով իսկ կկանխվի հակառակորդի հերթական ապատեղեկատվության մուտքը մեր լրատվական դաշտ:

  • Կիսվել: