շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մուրադովը գլուխներդ կթռցնի, եթե բաց չթողեք. Բորիս Ավագյանի «արկածները» ՌԴ ոստիկանության բաժնում. ВЧК-ОГПУ

Մուրադովը գլուխներդ կթռցնի, եթե բաց չթողեք. Բորիս Ավագյանի «արկածները» ՌԴ ոստիկանության բաժնում. ВЧК-ОГПУ

Սանտկ Պետերբուրգում ձերբակալված Բորիս Ավագյանը տեղափոխվել է Մոսկվա: Այս մասին հայտնում է ռուսական ВЧК-ОГПУ տելեգրամյան ալիքը՝ ներկայացնելով մի շարք հետաքրքիր մանրամասներ Ավագյանի ձերբակալությունից: Նշվում է, որ մինչև Մոսկվա տեղափոխվելը Բորիս Ավագյանը հայտարարել է, թե ինքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված  գաղտնի առաքելություն է իրականացնում և պահանջել է ոստիկանության աշխատակիցներից անհապաղ զանգահարել Արտաքին հետախուզության ծառայություն:

ԶԼՄ-ի տվյալներով,Բորիս Ավագյանին  Պետրոգրադի շրջանի ոստիկանություն տեղափոխելուց հետո իսկական շոու է սկսվել. Ավագյանը «հարձակվել է» ոստիկանության աշխատակիցների վրա և հայտարարել, թե իր նկատմամբ հետախուզումը վաղուց հանված է, իսկ բոլոր ծառայողները կազատվեն աշխատանքից, եթե իրեն անհապաղ ազատ չարձակեն, տվել է ՌԴ ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության ղեկավարների, ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարների անունները՝ պահանջելով հատուկ կապով անհապաղ կապ հաստատել նրանց հետ, այնուհետև Ավագյանը պահանջել է Արտաքին հետախուզության ծառայության հետ կապ հաստատել, որն, ըստ իր պնդումների, կհաստատեր, թե իբր Բորիս Ավագյանը ժամանել է ՌԴ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի կարգավորմանն ուղղված հատուկ գաղտնի առաքելությամբ: ԶԼՄ-ն նաև նշում է, որ Բորիս Ավագյանը տվել է ինչ-որ գեներալ Մուրադովի ազգանուն՝ նշելով, թե Մուրադովը բոլորի գլուխները կթռցնի, եթե Ավագյանին բաց չթողնեն:

Հաշվի առնելով այն, որ Բորիս Ավագյանին ամեն դեպքում ձեռնաշղթաներով տեղափոխել են Մոսկվա, ամենայն հավանականությամբ, ոստիկանության  43-րդ բաժնի հերթապահն այդպես էլ չի կարողացել զանգահարել ՌԴ Արտաքին հետազության ծառայություն:

  • Կիսվել: