Մտավորականները նամակ են հանձնել ՌԴ դեսպանին
Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Երևանում անցկացված երթի մասնակիցները նամակ են հանձնել Ռուսաստանի դեսպանությանը։ Նշենք, որ երթը նախաձռտնել էին մի շարք մտավորականներ
Երթը մեկնարկել է Ազատության հրապարակից։ Ըստ կազմակերպիչների ավելի վաղ տարածած հայտարարության, երթի նպատակն է աջակցել զինվորների և զինծառայողների հարազատներին՝ մասնավորապես անհետ կորածների և գերիների վերադարձի հարցում, և նրանց ձայնը հասցնել միջազգային կառույցներին:
«Ինչի ՌԴ-ից ենք սկսում, որովհետեւ այն երկիրն է, որն իր միջամտությունը բերեց այս ամեն ինչին, որը որ կարողացավ ինչ որ մի կերպ մասնակցել այն հարցին, որով մենք ենք այսօր զբաղվում , - հայտարարեց երթի կազմակերպիչներից մեկը` հայտնի դերասան և պրոդյուսեր Հրանտ Թոխատյանը: