երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մտավախություն ունենք, որ փորձելու են կեղծել ընտրությունները․ Հայկ Մարության

Մտավախություն ունենք, որ փորձելու են կեղծել ընտրությունները․ Հայկ Մարության

Մտավախություն ունենք, որ փորձելու են կեղծել ընտրությունները, որովհետև իրենց դիրքերը շատ թույլ են, բայց ես հույս ունեմ, որ չեն կեղծելու: Խնդրանքս է միջազգային կազմակերպություններին և անկախ կազմակերպություններին մեծ մոնիտորինգ անեն։ Այս մասին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ ասել է «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից առաջադրվող քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

Ըստ Մարությանի իրենք ամեն տեղից լսում են, որ սկսվել է պետական հիմնարկներում քարոզ, որ դե գիտեք, թե ում պետք է ընտրեք, եթե չընտրեք, դե գիտեք՝ ինչ կլինի: Ինչքան շատ մարդ գա ընտրության, այնքան վարչական ազդեցությունը նվազագույնի կհասցնենք և կլինի օբյեկտիվ ընտրություն:

 

  • Կիսվել: