կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Մշակույթի գործիչները կոչ են անում միանալ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին (տեսանյութ)

Մշակույթի գործիչները կոչ են անում միանալ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին (տեսանյութ)

Արվեստի, մշակույթի գործիչները կոչ են արել միանալ մայիսի 26-ին նախատեսված՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին։

«Մեր գործերը առմիշտ կմնան կիսատ ու թերի, եթե չլինի Հայաստանը»,- ասել է բանաստեղծ, «Ինքնագիր» գրական հանդեսի խմբագիր Վիոլետ Գրիգորյանը՝ կոչ անելով մասնակցել մայիսի 26-ի հանրահավաքին։

«Մայիսի 26-ին ժամը 16:00-ին ես կլինեմ Հանրապետության Հրապարակում, քանի որ մենք չունենք հայ ազգ, որին նորից կարող ենք հանգեցնել ցեղասպանության»,- ասում է ոսկերիչ, նկարիչ, քանդակագործ, դիզայներ Նուռը (Արման Դավթյան)։

«Մայիսի 26-ին, ժամը 16:00-ին բոլորիդ հրավիրում եմ մեր հոգևոր հաղթանակին»,- ասում է երգիչ, երգահան ՀՀ վաստակավոր արստիստ Դավիթ Ամալյանը։

«Եկեք բոլորս միասին տեր կանգնենք մեր ազգային և պետական իրավունքներին»,-նշում է երգիչ, հայ ժողովրդական երգերի մեկնաբան, ՀՀ վաստակավոր արտիստ Մրոն (Արսեն Գրիգորյան):
 
 

  • Կիսվել: