երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Մոսկվայում ձեռնարկվել են անվտանգության աննախադեպ միջոցառումներ․ Նալավնիի կողմնակիցները ցույցի են նախապատրաստվում

Մոսկվայում ձեռնարկվել են անվտանգության աննախադեպ միջոցառումներ․ Նալավնիի կողմնակիցները ցույցի են նախապատրաստվում

Ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները չհամաձայնեցված բողոքի ակցիա են նշանակել հունվարի 31-ին: Մոսկվայում առավոտյան ժամը 8-ից մետրոյի յոթ կենտրոնական կայաններ փակվել են, իսկ մի քանի փողոցներում հետիոտների երթեւեկությունը կսահմանափակվի:

Կենտրոնում սրճարաններն ու խանութները նույնպես փակ կլինեն, և ապակե շշերով ալկոհոլ և խմիչք չի վաճառվի:

Дождь-ի տեղեկություններով՝ ոստիկանությունը շրջել է Մոսկվայի կենտրոնում գտնվող հաստատություններով և խնդրել այցելուների համար անջատել Wi-Fi- ի հասանելիությունը: Մայրաքաղաքում ձեռնարկվել են անվտանգության աննախադեպ միջոցառումներ:

 

ՌԴ այլ քաղաքներում ձերբակալություններ են սկսվել։

Հիշեցնենք, որ Գերմանիայից Ռուսաստան վերադառնալուց հետո ձերբակալված Ալեքսեյ Նավալնիին սատարելու համար հունվարի 23-ին շատ մարդիկ Ռուսաստանի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացրել: Դրանք ուղեկցվել են ռեկորդային զանգվածային ձերբակալություններով: Ըստ ՌԴ ոստիկանության, հունվարի 25-ին Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ին ձերբակալվել է ավելի քան 3700 մարդ: Մի քանի քրեական գործ է հարուցվել:

Նավալնիի կողմնակիցները որոշել են նաև այսօր բողոքի ակցիաներ իրականացնել։

  • Կիսվել: