հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Մոսկվայի հայ համայնքի նախագահ Նորայր Թևանյանը կոչ է արել միանալ հայրենիքի պաշտպանության գործին

Մոսկվայի հայ համայնքի նախագահ Նորայր Թևանյանը կոչ է արել միանալ հայրենիքի պաշտպանության գործին

Մոսկվայի հայ համայնքի նախագահ Նորայր Թևանյանը կոչ է արել միանալ հայրենիքի պաշտպանության գործին․

«Սիրելի հայրենակիցնե՛ր, Մայր հայրենիքը վտանգի տակ է։ Թշնամին մտել է Հայաստանի սահմաններից ներս։ Պատրաստ եմ մասնակցելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Կարող եմ օգտակար լինել բանակի, դիվիզիայի, գումարտակի, վաշտի կամ դասակի գործողություններին։ Հայ ժողովուրդն ունի հազարավոր քաջարի և խիզախ զավակներ հայրենիքում և սփյուռքում։

Կոչ եմ անում միանալ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։

Մոռանանք միջանձնական և միջկուսակցական խնդիրները։

«Մոռանալ անկարելի է,

Անուշ կյանքս Հայաստանն է,

Բոլոր սրտի ու խոր մտքի

Հառաչանքս Հայաստանն է»։

Ջիվանի»,- ասված է հայտարարության մեջ

  • Կիսվել: