Մոսկվան կառաջարկի ՀՀ-ՌԴ-Ադրբեջան գագաթնաժողով անցկացնել. Պուտինի օգնական
Մոսկվան մտադիր է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանին, Վլադիմիր Պուտինին և Իլհամ Ալիևին առաջարկել անցկացնել եռակողմ գագաթնաժողով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք կառաջարկենք հերթական գագաթաժողովն անցկացնել եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ։
Հուսով ենք, որ ամենամոտ ժամանակներս մեզ կհաջողվի համաձայնեցնել այդ գագաթնաժողովի անցկացման ժամկետները՛՛:


