ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մոսկվան ամեն կերպ կողջունի Երեւանի եւ Բաքվի միջեւ ուղիղ երկխոսության հաստատումը. Զախարովա

Մոսկվան ամեն կերպ կողջունի Երեւանի եւ Բաքվի միջեւ ուղիղ երկխոսության հաստատումը. Զախարովա

Մոսկվան ամեն կերպ կողջունի Երեւանի եւ Բաքվի միջեւ ուղիղ երկխոսության հաստատումը, ինչպես նաեւ երկու երկրների կողմից հումանիտար բնույթի միջոցառումների համատեղ անցկացումը: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մեր կարծիքով՝ այդպիսի նախաձեռնությունները նպաստում են հաշտության, վստահության, փոխըմբռնման մթնոլորտի ձեւավորմանը, օգտակար է երկու երկրների ժողովուրդների եւ սկզբունքորեն ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի, նշանակում է նաեւ Ռուսաստանի համար:

Ռուսական կողմը կաջակցի այդպիսի հումանիտար ակցիաներին, եթե Բաքուն ու Երեւանը ցուցադրեն այդ ուղղությամբ շարժվելու անկեղծ տրամադրվածություն»,- նշել է նա:

  • Կիսվել: