երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մոռացության է մատնված, որ Հայաստանի ներսում կան ադրբեջանական անօրինական զինված կազմավորումներ․ «Թաթոյան» հիմնադրամ

Մոռացության է մատնված, որ Հայաստանի ներսում կան ադրբեջանական անօրինական զինված կազմավորումներ․ «Թաթոյան» հիմնադրամ

Մեր երկիրը, ցավոք, անվտանգության լրջագույն խնդիրներ ունի: Այս մասին հայտնում է Թաթոյան հիմնադրամը։ 
Մոռացության է մատնված, որ Հայաստանի ներսում կան ադրբեջանական անօրինական զինված կազմավորումներ, որոնք հանցավոր արարքներով ու իրենց հանցավոր ներկայությամբ խաթարել են Գեղարքունիքում, Վայոց ձորում ու Սյունիքում մարդկանց անվտանգությունը:
Արցախի ճանապահի փակվելու պատճառով Գորիսն ու Տեղը դսրձել են մեկուսացած (նախկինում այստեղով էր անցնում Արցախի ճանապարհը), ադրբեջանական զինված ուժերը բացահայտ հանցավոր կրակոցներով խոչընդոտում են Կապանի օդային կապին, իսկ ցամաքային ճանապարհների անվտանգությունը մնում է խաթարված և այլն:
Հերթական աշխատանքային այց Սյունիք` ոչ միան փաստահավաք աշխատանքների, այլ մի քանի ուրիշ կարևոր նախաձեռնություններով:

  • Կիսվել: