երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մոլախոտերը հնձելու ժամանակն է. Սերգեյ Բագրատյան

Մոլախոտերը հնձելու ժամանակն է. Սերգեյ Բագրատյան

Պատգամավոր, շաբաթներ առաջ ԲՀԿ խմբակցությունից հեռանալու որոշում կայացրած եւ ներկայումս անկախ պատգամավորի կարգավիճակով Սերգեյ Բագրատյանը բազմիմաստ գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում: Նա առաջարկ է արել Ընտրական օրենսգրքի վերաբերյալ, գրառումն ուղեկցելով ուշագրավ լուսանկարով:
 

«Սիրելի հայրենակիցներ

Մարտնչող տգիտության դեմ պայքարում իմ լուման եմ ներդնում՝ առաջարկում եմ ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարել և պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավունք տալ այն քաղաքացուն, ով կհանձնի հայերենի իմացության գրավոր թեստ…մինչ այսօր դպրոցն ավարտելու փաստը հավաստող վկայականը բավարար է համարվում պատգամավորի թենածուի առաջադրման համար…իսկ մենք գիտենք, թե շատերն ինչպես են դպրոցն ավարտել։
Պատգամավորի կարևորագույն գործառույթը օրենք գրելն է, որի համար բավարար գիտելիքներ պետք է ունենալ։ Այս օրենքը կանխարգելիչ դեր կունենա Աժ-ի Ավգյան ախոռները մաքրելու համար…մոլախոտերը հնձելու ժամանակն է…», գրել է ԲՀԿ խմբակցությունից հեռացած պատգամավորը:

  • Կիսվել: