երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին

Մխիթար Հայրապետյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Իմ խոսքում նշել եմ, որ Իրանի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, և այժմ կան բոլոր նախադրյալները փոխգործակցությունը նոր մակարդակի հասցնելու համար։ Դեսպան Մեհդի Սոբհանին ընդգծել է իրանական ընկերությունների՝ Հայաստանում գործունեություն ծավալելու պատրաստակամությունը:

Հանդիպմանը քննարկվել են նաև երկու երկրներում անցկացվող ոլորտային միջոցառումներին և ցուցահանդեսներին մասնակցության հնարավորությունները»,-հայտնել է նախարարը:

 

  • Կիսվել: