Միրզոյանի այցն ԱՄԷ նշանավորվել է ՀՀ-ի և ԱՄԷ-ի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրության ստորագրությամբ. ԱԳՆ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն ԱՄԷ նշանավորվել է Հայաստան Հանրապետության և Արաբական Միացյալ էմիրությունների քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրության ստորագրությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
՛՛Մինչ այս մուտքի արտոնագրի ազատականացման ռեժիմը գործում էր միայն դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար, իսկ նշյալ արձանագրությամբ ազատման պահանջը տարածվում է նաև սովորական անձնագիր ունեցող քաղաքացիների համար։
Արձանագրությունն ուժի մեջ կմտնի երկու երկրների կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերն ավարտելուց հետո՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:


