շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մինչ այժմ մեր գործընկերները չեն հաստատել ՌԴ հատուկ հանձնակատարի այցը Երևան. Լավրով

Մինչ այժմ մեր գործընկերները չեն հաստատել ՌԴ հատուկ հանձնակատարի այցը Երևան. Լավրով

ՌԴ հատուկ հանձնակատարը այցելություններ է կատարում Բաքու ու Երևան, վերջերս այցելել է Ադրբեջան։ Մինչ այժմ մեր Երևանի գործընկերները չեն հաստատել նրա այցը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք կանոնավոր բանակցություններ ենք վարում մեր ադրբեջանցի գործընկերների հետ, նրանք հաստատում են իրենց պատրաստակամությունը լուծելու բոլոր հարցերը՝ ըստ ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ընդունված եռակողմ համաձայնագրերի։

Մենք օգնություն ենք ցուցաբերում մեր գործընկերներին տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման, ինչպես նաև խաղաղության պայմանագրի փաստացի նախապատրաստման հետ կապված հարցերում»,-ասել է Լավրովը։

 

  • Կիսվել: