երեքշաբթի, հունվար 31
31 / 1 / 2023
Միջազգային հանրությունը սիրում եւ հարգում է արժանիներին․ Գեղամ Նազարյանը` իշխանությանը

Միջազգային հանրությունը սիրում եւ հարգում է արժանիներին․ Գեղամ Նազարյանը` իշխանությանը

Չկա որեւէ իրավական ակտ, որը մատնանշում է Լեռնային Ղարաբաղի՝ որպես անկախ հանրապետության վերացումը։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Նրա խոսքով՝ չնայած ծանր վերքերին՝ Արցախը շարունակում է ապրել, իսկ Արցախի ժողովուրդը մեկ նպատակ ունի՝ Հայրենիքի շուտափույթ ապաքինումը։

«Ասում եք, որ պատրաստվում եք հրաժարվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից եւ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքից։ Դուք դրանով ոչ թե օգնում եք, այլ ծանրագույն հարված եք հասցնում Ղարաբաղի ժողովրդին։ Տպավորություն է, որ դուք ծանոթ չեք միջազգային հանրությանը։ Դուք նրան իսկապես չեք ճանաչում, քանի որ միջազգային հանրությունը սիրում եւ հարգում է արժանիներին, նրանց, ովքեր պայքարում են սեփական իրավունքների համար եւ պաշտպանում են իրենց տեսակետն ու սկզբունքները: Հենց այդ մարդկանց հետ են համագործակցում»,-ասաց Նազարյանը՝ դիմելով ՔՊ-ականներին։

  • Կիսվել: