երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՄԻԵԴ-ն ընդունել է Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը

ՄԻԵԴ-ն ընդունել է Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը

ՄԻԵԴ-ն ընդունել է Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը: Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ կայքից:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, այն է՝ պարտադրել Ադրբեջանին դադարեցնելու քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով,պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ ոչ ընտրանքային հարձակողական գործողություններից, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց:

«Դեպքերի ծավալմանը զուգահեռ ՄԻԵԴ կներկայացվեն նոր փաստեր»,- ավելի վաղ հայտնել էր ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։

  • Կիսվել: