շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Միասնական Հայրենիքը» կազմել է ճանապարհային իր քարտեզը․ Տերտերյան

«Միասնական Հայրենիքը» կազմել է ճանապարհային իր քարտեզը․ Տերտերյան

 «Միասնական Հայրենիք» կուսակցությունը քաղաքական ուժի ծրագիրը կազմելիս մանրակրկիտ ուսումնասիրել է բոլոր ոլորտների բացերն ու ճանապարհային քարտեզ կազմել: Այս մասին այսօր Արմավիրի մարզում քարոզարշավի ժամանակ, ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է կուսակցության ղեկավար Մհեր Տերտերյանը։  

«Մենք մեր աշխատանքով ուզում ենք ամբողջությամբ վերանանք քննադատությունից, խոսենք քաղաքակիրթ, և մեր  ամբողջ աշխատանքն ուղղված է լինելու նրան, թե ոնց ենք պատկերացնում վաղվա օրը, ՀՀ տնտեսական զարգացումը, ոնց ենք զբաղվելու բանակաշինությամբ, ոնց ենք ավելացնելու անվտանգությունը, ոնց է զարգանալու գյուղատնտեսությունը, ոնց ենք հարաբերություններ կազմելու հարևան երկրների հետ և ինչ մոտեցում ու սկզբունքներ ունենք Արցախի հարցի վերաբերյալ»,-մասնավորապես նշել է Տերտերյանը։

 

  • Կիսվել: