երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մեր երեխաների համար ամենաժամանակակից, քաղաքակիրթ պայմանները  պետք է ստեղծենք․ Նիկոլ Փաշինյան

Մեր երեխաների համար ամենաժամանակակից, քաղաքակիրթ պայմանները պետք է ստեղծենք․ Նիկոլ Փաշինյան

«Իմ քայլը» հիմնադրամը պետք է մասնագիտանա միայն գյուղական կամ հեռավոր բնակավայրերում դպրոցների մարզադահլիճների և զուգարանների կառուցման ուղղությամբ։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Արարատի մարզի Ոսկետափ համայնքում կայացած քարոզարշավին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Մեր դպրոցներում և մանկապարտեզներում պետք է լինեն մարզադահլիճներ, ֆուտբոլի դաշտեր։ Շատ կարևոր է, որ մեր երեխաների համար ամենաժամանակակից, քաղաքակիրթ պայմաններն ստեղծենք, որովհետև երեխան, իր դպրոցի զուգարան մտնելով, զգում է Կառավարության վերաբերմունքն իր նկատմամբ․ ինչպիսին է դպրոցի զուգարանը, այնպիսին է Կառավարության վերաբերմունքն այդ երեխայի նկատմամբ, և այդ ուղղությամբ մենք պետք է առաջ գնանք»,-ասաց նա։

  • Կիսվել: