երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը․ Բլինքենը՝ Փաշինյանին

Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը․ Բլինքենը՝ Փաշինյանին

ԱՄՆ պետքարտուղարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի՝ սեպտեմբերի 19-ին կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ։

ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը խոսել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական գործողությունների մասին:

«Պետքարտուղարը Միացյալ Նահանգների խորը մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ և ընդգծել, որ Միացյալ Նահանգները կոչ են անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և անմիջապես վերադառնալ երկխոսության: Նա վարչապետ Փաշինյանին ասել է, որ Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: