կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Միացյալ Հայաստան»-ը ընտրություններին չի մասնակցի

«Միացյալ Հայաստան»-ը ընտրություններին չի մասնակցի

«Միացյալ Հայաստան» կուսակցությունը չի մասնակցելու հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այսօր կայացած ասուլիսի ժամանակ կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը ներկայացրել է պատճառները։

«Նման կրկեսի մենք սկզբունքորեն չենք մասնակցելու: Մենք գրավի գումարը վճարել ենք, բայց սկզբունքային որոշում է կայացվել, որ այս ընտրությունները վտանգավոր են համայն հայության համար: ԱԺ-ի խեղկատակ ընտրություններին չմասնակցելը չի նշանակում, որ մեր քաղաքական ուժը դուրս է գալիս քաղաքականությունից», – նշեց նա՝ հավելելով, որ  կուսակցության գործունեությունը շարունակվում է:

Միեւնույն ժամանակ ասուլիսի ընթացքում Երվանդ Թարվերդյանը հայտնեց, որ իրենք ոչ մեկին չեն սատարելու: Իսկ  անդրադառնալով այն փաստին, որ «Միացյալ Հայաստան» կուսակցությունը չեն գրանցել, նշեց. «Արդարադատության նախարարը չցանկացավ գրանցել «Միացյալ Հայաստան» կուսակցությունը, սակայն մի շարք կուսակցություններ իմ կարծիքով՝ ոչ իրավական հիմքով գրանցվեցին»:

  • Կիսվել: