Մի շարք տեղամասերում քվեատուփերում քվեաթերթիկներն ավելի շատ են եղել, քան մասնակիցների թիվը. Արամ Օրբելյան
Մի շարք տեղամասերում քվեատուփերում քվեաթերթիկներն ավելի շատ են եղել, քան մասնակիցների թիվը։ Այս մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը՝ Սահմանադրական դատարանում քաղաքական ուժերի հայցի քննության նիստում, որով պահանջվում է չեղարկել հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները։
Իրավաբանը իր ելույթը սկսել է թվաբանական հաշվարկներից՝ առաջարկելով ԿԸՀ ներկայացուցիչներին որոշ տեղամասերի տվյալները ստանալ «կողմ» ձայների և անվավեր քվեաթերթիկների պարզ գումարմամբ։ ԿԸՀ ներկայացուցիչները փակուղու առաջ են կանգնել, և առաջարկվել է հարցը լուծել ընդմիջման ընթացքում։
Իրավաբանի նշած մեկ այլ հակասություն այն է, որ տեղամասային հանձնաժողովների արձանագրությունների թվերը տարբերվում են ԿԸՀ թվերից, բնականաբար՝ ոչ հօգուտ որոշ քաղաքական ուժերի։
Օրբելյանը հիշեցրել է, որ այն տեղամասային հանձնաժողովների նախագահները, որտեղ խախտումներ էին տեղի ունեցել՝ զինվորների քվեարկության տեսքով տեղամասերի ենթադրյալ փակման ժամից զգալիորեն ուշ, եղել են «ՔՊ»-ի ներկայացուցիչներ։ Իրավաբանը հետաքրքրվել է՝ արդյոք կատարվածում ԲՀԿ-ի մեղքի բաժին եղե՞լ է։ ԿԸՀ նախագահը պատասխանել է բացասաբար։ Հիշեցնենք, որ հենց այս խախտման հիման վրա ԿԸՀ-ն երկու տեղամասերում արդյունքներն անվավեր էր ճանաչել՝ այդպիսով զրկելով ԲՀԿ-ին անցողիկ շեմը հաղթահարելու համար անհրաժեշտ ձայներից։
Ընդմիջումից հետո ԿԸՀ նախագահը հայտնել է, որ Օրբելյանի նշած 1/18, 21/1, 21/2 և 1/20 տեղամասերում ամենաշատ անճշտություններն են հայտնաբերվել, և այդ պատճառով ԿԸՀ պահանջով նշանակվել է վերահաշվարկ։ Փաստաբանին հետաքրքրում էր, թե այդ տեղամասերում որքան են եղել «կողմ» ձայները և անվավեր քվեաթերթիկները։ Չնայած հարցի պարզությանը՝ ԿԸՀ նախագահը դրսևորել է ոչ քիչսովորական երևակայություն՝ հարցին պատասխանելուց խուսափելու համար։ Օրբելյանի վարկածով, մոտ 100 տեղամասերում տարբերությունը կազմում է 269. հենց այնքանով են քվեաթերթիկներն ավելի շատ, քան քվեարկածները։ Եվ հաշվի առնելով, որ ԲՀԿ-ին անցողիկ շեմը հաղթահարելու համար պակասում է մոտ 150 ձայն, այդ թիվը էական է։



