հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մի մոռացեք պատմությունը․ Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը

Մի մոռացեք պատմությունը․ Հայկ Կոնջորյանը՝ «Հայաստան» խմբակցությանը

«Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումից օրեր անց ԱԺ-ն ընդունել է հայտարարություն այս հարցի շուրջ». իր ելույթում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջոյանը։

Նա հիշեցրել է, որ ընդդիմադիր գործընկերների հետ փորձել են համագործակցել՝ հայտարարության միասնական տեքստ ունենալու համար, սակայն չի հաջողվել. «Ըստ էության, այս հայտարարությունն իր բովանդակությամբ էականորեն չի տարբերվում այն նույն հայտարարության տեքստից, որ ընդդիմությունը ներկայացրել էր նախորդիվ։ Այնպես որ, ես կարծում եմ՝ այս հայտարարության նախագիծը չի լուծում այն խնդիրները, որոնց մասին հրապարակայնորեն պնդումներ է անում ընդդիմությունը»։

Կոնջորյանը նաև հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում ՀՀ-ն բանակցել է «ընդհանուր պետության» տարբերակի շուրջ, համաձայն որի՝ ԼՂ հայությունն ունենալու էր ադրբեջանական անձնագրեր․ «Խնդրում եմ՝ մի մոռացեք պատմությունը»։ Նա կոչ արեց. «Հերիք է գալ այստեղ և զբաղվել Իլհամ Ալիևի փաստաբանական գործունեությամբ»։

Հիշեցնենք՝ Լաչինի միջանցքի փակման կապակցությամբ ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգում

  • Կիսվել: