շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մհեր Գրիգորյանը շեշտել է ՀՀ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու Իրանին ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների խորացման հարցում

Մհեր Գրիգորյանը շեշտել է ՀՀ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու Իրանին ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների խորացման հարցում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի համար բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացումն ու առկա առևտրատնտեսական ներուժի լիարժեք իրացումը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առաջիկայում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի կազմակերպմանն առնչվող հարցերը: Անդրադարձ է կատարվել էներգետիկայի, տրանսպորտի և տնտեսության ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարին:

Քննարկվել են նաև Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև համագործակցության շրջանակը և դրա ընդլայնման հնարավորությունները, այս համատեքստում փոխվարչապետը շեշտել է Հայաստանի պատրաստակամությունը աջակցելու Իրանին ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների խորացման հարցում:

 

 

 

  • Կիսվել: