շաբաթ, օգոստոս 13
13 / 8 / 2022
Մհեր Գրիգորյանը և Պետդումայի նախագահի տեղակալը կարևորել են գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում համագործակցությունը

Մհեր Գրիգորյանը և Պետդումայի նախագահի տեղակալը կարևորել են գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում համագործակցությունը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Ալեքսեյ Գորդեևի գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակության կազմում էին ՌԴ գյուղատնտեսության փոխնախարար Մաքսիմ Ուվայդովը, ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Ալեքսեյ Բեզպրոզվաննիխը և «Ռուսաստանի որակի համակարգի» ղեկավար Մաքսիմ Պրոտասովը։

Հանդիպմանը ներկա էին նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է համագործակցությունը գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում, ինչպես նաև տվյալ ոլորտներում մասնագետների փորձի փոխանակումն ու գիտական ներուժի լիարժեք իրացումը հնարավոր համատեղ կոոպերացիոն նախագծերի շրջանակներում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գինեգործության ոլորտում համագործակցության և ԵԱՏՄ տարածքում օրգանական գյուղատնտեսական արտադրության խրախուսման հարցերին:

  • Կիսվել: