Տավուշի բնակիչները Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո այժմ էլ հանդիպում են վարչապետի հետ
Տավուշի համայնքների ղեկավարների ու մարզային իշխանությունների հանդիպումը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ ավարտվել է: Վերջինիս հետ հանդիպումից հետո, երբ համայնքապետերը փորձել են կառավարությունից հեռանալ, նրանց հետ են կանչել, և այժմ նրանց հետ հանդիպում է Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, սակայն, որ հայտնի չէ, թե ինչ են քննարկել կողմերը, քանի որ Գրիգորյանի հետ հանդիպումը, ինչպես ավելի վաղ նշել էինք, փակ էր լրատվամիջոցների համար, ինչպես և փակ է Նիկոլ Փաշինյանի հետ այս պահին ընթացող հանդիպումը:
Հավելենք միայն, որ հանդիպմանը մասնակցել են, մասնավորապես, Բաղանիսի, Ոսկեպարի, Բերքաբերի գյուղապետերը: Հանդիպումը տևել է շուրջ 3 ժամ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Տավուշի նշյալ համայնքների բնակիչները փակել էին ճանապարհը, անվտանգության երաշխիքներ պահանջել իշխանություններից։ Նրանց խոստացան հանդիպում Գրիգորյանի հետ, որն էլ այսօր կայացավ Երևանում: