երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
 Մղարթի հանքի հանքափոսում գոյացած լճակի ջրերի քիմիական կազմի մասին կարելի է միայն ենթադրություններ անել․ ՀԲՃ

Մղարթի հանքի հանքափոսում գոյացած լճակի ջրերի քիմիական կազմի մասին կարելի է միայն ենթադրություններ անել․ ՀԲՃ

Համահայկական բնապահպանական ճակատը հերթական բնապահպանական աղետի մասին է ահազանգում։ Այս անգամ  Մղարթի ոսկու չշահագործվող հ հանքավայրի մասին է խոսքը։

«Լուսանկարում Լոռու մարզում գտնվող Մղարթի ոսկու հանքավայրն է, որը մի քանի տարի է չի շահագործվում։ Պարզորոշ երևում է հանքափոսում գոյացած լճակը, որի ջրերի քիմիական կազմի մասին կարելի է միայն ենթադրություններ անել։ Իհարկե ոչ մի պետական կառույցի սա չի հետաքրքրում, ոչ մեկը չի պարզել դրանց քիմիական կազմն ու ծավալներն, և, թե ո՞ւր են գնում այդ ջրերը։
Եվ այսպես ցավոք բոլոր մետաղական հանքերում առանց բացառության»,- հայտնում են բնապահպանական նախաձեռնությունից։

  • Կիսվել: