կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեծ հավանականություն կա, որ ռազմական գործողությունների ծավալը կմեծանա․ Խաչատրյան

Մեծ հավանականություն կա, որ ռազմական գործողությունների ծավալը կմեծանա․ Խաչատրյան

Մեծ հավանականություն կա, որ ռազմական գործողությունների ծավալը կմեծանա։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Ռազմական գործողությունները թեև ունեն լոկալ բնույթ, բայց մեծ հավանականություն կա, որ այն շատ արագ կարող է այնպիսի ծավալներ ընդգրկել, որ տարածաշրջանում անվտանգային լուրջ խնդիրներ առաջանան, հետևաբար, կոչ եմ անում մեր գործընկերներին, դաշնակիցներին ու այն պետություններին, որոնց հետ մենք ունենք համաձայնագրեր, անմիջապես գործուն քայլեր ձեռնարկեն այս ռազմական գործողությունները կանխելու ուղղությամբ, հակառակ դեպքում, ասվել է, թե ինչ հետևանքներ են սպասվում», - ասաց Խաչատրյանը։

  • Կիսվել: