ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Մեսրոպ Առաքելյանը Տիգրան Ավինյանին հրավիրել է բանավեճի

Մեսրոպ Առաքելյանը Տիգրան Ավինյանին հրավիրել է բանավեճի

Տիգրան Ավինյանը երեկ մեր ճոպանուղու նախագիծը համարել է ոչ իրատեսական, քանի որ հաշվարկ չկա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Քաղաքական գործիչը հարցադրում է արել, թե արդյոք Ավինյանը քաղաքապետարանի վերջին մի տարվա գործունեությանը հետևե՞լ է։

Առաքելյանը Երևանի փոխքաղաքապետին հրավիրել է բանավեճի՝ «խոսելու բացառապես քաղաքային կառավարումից, համայնքային բյուջետավորումից, ֆինանսներից»։

 

  • Կիսվել: