հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Մեր ընտրած ճանապարհը անխոցելի է. «Իմ քայլի» պատգամավորը՝ հանրաքվեի մասին

Մեր ընտրած ճանապարհը անխոցելի է. «Իմ քայլի» պատգամավորը՝ հանրաքվեի մասին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը պնդում է, որ միջազգային հանրությունը և մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովը չի քննադատել Հայաստանին, այլ արել է խորհրդատվական հայտարարություններ:

«Այն ճանապարհը, որը մենք ընտրել ենք, իսկապես անխոցելի է ժողովրդավարության առումով: Ոչ ԵԽԽՎ համազեկուցողները, ոչ մեկ այլ միջազգային կառույց հանրաքվեն չի կարող ճանաչել հակաիրավական, անօրինական: Նման բան գոյություն ունենալ չի կարող», -այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նա:

Իշխանական պատգամավորի կարծիքով, հանրաքվե անցկացնելու որոշումը «ամենաժողովրդավար ուղին է»՞ Ավելին, շատ երկրներում երբ իշխանություն է փոխվում, ըստ պատգամավորի, դատական իշխանությունում բարեփոխումներն իրականացվում ե կոշտ մեթոդներով:

Հայաստանում, սակայն, նրա խոսքով, այդպես չէ:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այդ ճանապարհը մեզ համար ընդունելի չէ: Որևէ հակաիրավական, հակաօրինական քայլ չի եղել, մենք ընտրել ենք ամենաժողովրդավար, ամենաանխոցելի ու ամենաճիշտ ճանապարհը Սահմանադրական դատարանի ճգնաժամի հանգուցալուծման համար», -ասաց պատգամավորը:

  • Կիսվել: