ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն․ ԱԽ քարտուղարը՝ Թուրքիային թշնամի համարելու մասին

Մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն․ ԱԽ քարտուղարը՝ Թուրքիային թշնամի համարելու մասին

Ընդհանուր առմամբ, ապաշրջափակումը ոչ միայն պետք է լինի Ադրբեջանի հետ, այլև ավելի լայն տարածաշրջանային մոտեցում պետք է ունենա, և կարծում ենք, որ այդ հնարավորություններն այս պահին կան: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված իր  հարցազրույցում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը` պատասխանելով այն հարցին, թե առաջ անվտանգության մեր կոնցեպտում Թուրքիան դիտվում էր որպես թշնամի, իսկ հիմա ինչպիսի՞ն է մեր կոնցեպտը, ինչպես է տեսնում մեր փոխհարաբերությունները:

Հարցին, թե ինչից է ենթադրում, որ այդ հնարավորությունները կան, և արդյոք մենք ունենք դիալոգ Թուրքիայի հետ, Գրիգորյանն ասաց որ ուղիղ դիալոգ չկա, բայց և՛ Հայաստանի, և՛ Թուրքիայի երկրների բարձրաստիճան պաշտոնյաների կողմից գոնե հրապարակային հայտարարություններ եղել են, և դրա հնարավորությունը կա:

Իսկ թե արդյոք մենք Թուրքիային համարում ենք թշնամի պետություն, ԱԽ քարտուղարն ասաց․ «Եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»:

Նա նաև հավելել է, որ միանշանակ պնդել, թե որևիցե վտանգ չի գալիս Թուրքիայից, սխալ կլինի, բայց ընդհանուր տարածաշրջանում ընթացող գործողությունները նաև այլ հնարավորություններ են տալիս:

  • Կիսվել: