երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մեր համոզմունքներում, դիրքորոշումներում որևէ փոփոխություն չկա․ Կաթողիկոսը՝ վարչապետի հրաժարականի մասին

Մեր համոզմունքներում, դիրքորոշումներում որևէ փոփոխություն չկա․ Կաթողիկոսը՝ վարչապետի հրաժարականի մասին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր Եռաբլուրում պատասխանել է հարցին՝ շարունակում է արդյո՞ք պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

«Ես չպետք է ցանկանայի այս նվիրական սրբավայրում որևէ քաղաքական հարցի անդրադառնալ, բայց զուտ քանի որ հարցը հնչեց, ասեմ, որ մեր համոզմունքներում, դիրքորոշումներում որևէ փոփոխություն չկա»,- ասել է կաթողիկոսը։

Արդյո՞ք դա չի նշանակում, որ եկեղեցին բռնում է քաղաքական ուժերից մեկի կողմը, արդյո՞ք սա պառակտիչ քայլ չէ: Վեհափառն ասաց, որ եկեղեցին առաջնորդվում է ազգային ու պետական շահերով.

«Եկեղեցու դիրքորոշումը, եթե համահունչ է այս կամ այն խմբակի, քաղաքական ուժի հայացքներին, դա չպետք է մեկնաբանվի այս կամ այն քաղաքական ուժերին կողմնակցություն: Եկեղեցին վերքաղաքական կառույց է»:

  • Կիսվել: