երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մեր համայնքապետերին 72 ժամ են տվել՝ հրաժարական տալու համար. Ազատանի համայնքապետ

Մեր համայնքապետերին 72 ժամ են տվել՝ հրաժարական տալու համար. Ազատանի համայնքապետ

Շիրակի մարզում իշխանափոխությունից հետո երեք մարզպետ է նշանակվել, երեքն էլ չեն շփվել համայնքի ղեկավարների հետ։ Այս մասին ՛՛Հայաստան՛՛ դաշինքի մամուլի սրահում ասուլիսի ժամանակ ասաց Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը։

«Գրեթե այցելություններ չեն եղել, կարեծես՝ մենք անտեսված ենք եղել. սպասել են մինչև մեր լիազորություններն ավարտվեն, մեզնից ազատվեն։ Վերջին ընտրություններում, ճիշտ է, մեզ չեն ասել՝ դիմում գրեք, ի տարբերություն մյուս մարզերի, բայց կա մի խումբ, որ 72 ժամ են տվել մեր համայնքապետերին։ Ասել են, թե պետք է հրաժարական տանք, որ ժողովուրդն է դա պահանջում։ Ցավոք, մեր հանրապետությունում տեսնում ենք 1937 թվականի նման ինչ-որ մոտեցումներ՛՛:

Իկիլիկյանը հավելեց, որ դա վիրավորական է

Նա նշեց, որ փորձել են մարզի իշխանական կառույցներին տեղյակ պահել տեղի ունեցած մասին, նաեւ այն մասին, որ պաշտոնապես են այդ մասին խոսում, արդյոք իշխանությունները տեղյա՞կ են, թե՞ ոչ, իրենք ասել են, որ ժողովուրդն է պահանջում:

՛՛Ճիշտն ասած այդ 72 ժամը լրացել է, մենք պատրաստ ենք ժողովրդի հետ խոսել, կիսվել : Ներկայացնում են, որ առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են, ավելի լավ կլինի` դուք դիմում գրեք, հրաժարվեք, որ հետագայում ավելի խորը հետապնդումներ չլինեն, ստուգումներ չլինեն՛՛,-ասաց համայնքապետը՝ հավելելով, որ ինքը չի փորձում ընդառաջ գնալ նրանց հորդորին, որովհետև բնակչության հանդեպ պարտավորութություններ ունի:

 

  • Կիսվել: