հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Մեր անունից բացվել են կեղծ օգտահաշիվներ. կոչ ենք անում ճշտել զանգի կամ հաղորդակցության իսկությունը. ԶՊՄԿ

Մեր անունից բացվել են կեղծ օգտահաշիվներ. կոչ ենք անում ճշտել զանգի կամ հաղորդակցության իսկությունը. ԶՊՄԿ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը զգուշացնում է իրենց անունից բացված կեղծ օգտահաշիվների տարածման մասին: 

՛՛Վերջին շրջանում հաղորդակցման տարբեր հավելվածների միջոցով խարդախության փորձերը ավելացել են և այս արատավոր երևույթից զերծ չի մնացել նաև մեր ընկերությունը:

Զեղծարարները, ԶՊՄԿ ղեկավարության անունից, նրանց նկարներով բացված կեղծ օգտահաշիվներով, տարբեր բովանդակությամբ նամակներ են ուղարկում կամ զանգում են ընկերության աշխատակիցներին և ԶՊՄԿ-ի հետ գործակցող կապալառու ընկերությունների ներկայացուցիչներին, փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ:

Կոչ ենք անում աշխատակիցներին, գործընկերներին, կապալառու ընկերությունների ներկայացուցիչներին և ղեկավարներին, տարօրինակ թվացող նամակներ կամ զանգեր ստանալու պարագայում որևէ գործարքի մեջ չմտնել, անմիջապես կապվել վստահելի աղբյուրի հետ՝ զանգի կամ հաղորդակցության իսկությունը ճշտելու նպատակով, կամ կապ հաստատել ընկերության պաշտոնական հեռախոսահամարներով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: