Մենք ուղիղ եթերում հարցազրույց չենք ուզում, մենք եթերով ուղերձ ենք ուզում. Բագրատ Սրբազան
«Մենք ուղիղ եթերում հարցազրույց չենք ուզում։ Մենք եթերով ուղերձ ենք ուզում։ Հարցազրույցների ժամանակը վաղուց անցել է»։ Այս մասին հայտարարել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
Նշենք, որ նա այսօր ավելի վաղ հայտնել էր, որ իր համակիրների հետ շաարժվում է դեպի Հանրային հեռուստաընկերություն՝ պահանջելու ուղիղ եթեր:
Հանրային ՀԸ-ից արձագանքել էին, որ պատրաստ են ուղիղ եթերում հարցազրույց կազմակերպել Բագրատ Սրբազանի հետ: