շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մենք շատ լուրջ անկյունաքար ենք դրել ՀՀ ինքնիշխանության, անվտանգության ապահովման հաջորդ փուլ մտնելու համար. Փաշինյան

Մենք շատ լուրջ անկյունաքար ենք դրել ՀՀ ինքնիշխանության, անվտանգության ապահովման հաջորդ փուլ մտնելու համար. Փաշինյան

Ես իսկապես ուզում եմ, որ ճիշտ գնահատենք, թե ինչ է տեղի ունեցել: Այս մասին այսօր Լոռու մարզի ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Անդրադառնալով երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված համաձայնությանը՝ նա նշեց. ՛՛Մենք շատ լուրջ անկյունաքար ենք դրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության ապահովման հաջորդ փուլ մտնելու և զարգացնելու համար՛՛:

  • Կիսվել: